Մանկավարժական և Վանաձորի պետական համալսարանների հավատարմագրման մասին որոշում կկայացվի
Կրթություն, գիտություն
16:43 09/10/2015

Մանկավարժական և Վանաձորի պետական համալսարանների հավատարմագրման մասին որոշում կկայացվի

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշումը կկայացվի հոկտեմբերի 10-ին՝ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի նիստի ընթացքում:

ՈԱԱԿ հասարակության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով յուրաքանչյուր բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կողմից փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրի վրա, որոշում կկայացնի:

Ըստ հավատարմագրման կարգի` բուհը կարող է ստանալ ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 կամ 4 տարի ժամկետով, պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարով կամ չհավատարմագրվել:

Նիստին կմասնակցեն նաև ԿԳՆ և նշված ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, այդ բուհերում հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբերի ղեկավարները: 

Placeholder
Մանկավարժական և Վանաձորի պետական համալսարանների հավատարմագրման մասին որոշում կկայացվի