ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Մինսկի խումբը ղարաբաղյան հարցով շուտով կարող է հանդիպում ունենալ
Քաղաքական
13:04 12/10/2015

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Մինսկի խումբը ղարաբաղյան հարցով շուտով կարող է հանդիպում ունենալ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը: 

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խոսքով, իրենք անհանգստացած են սահմանային վերջին բռնությունների աճով և որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում ակնկալում են  առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում:

«Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության աճի կապակցությամբ։ Անհրաժեշտ է աշխատել քաղաքական ղեկավարության հետ։ Մենք Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում հանդիպումներ ենք ունեցել արտգործնախարարների, ՄԽ համանախագների հետ։ Նման մի հանդիպում հնարավոր է աշնանը։ Մենք հույս ունենք, որ հնարավոր է կայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,- նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:

Placeholder
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Մինսկի խումբը ղարաբաղյան հարցով շուտով կարող է հանդիպում ունենալ