Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«The Guardian». Պլատինին 2 մլն ֆրանկ է ստացել ըստ բանավոր պայմանավորվածության
ՖԻՖԱ-ի փոխնախագահ, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին 2 մլն շվեյցարական ֆրանկ է ստացել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերից՝ կողմերի բանավոր պայմանավորվածության համաձայն: Բլատտերի ու Պլատինիի միջև այդ գումարով աշխատանքների կատարման մասին պայմանագիր չի եղել: Այս մասին հաղորդում է «The Guardian»-ը՝ հենվելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրների տրամադրած տեղեկատվության վրա:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն Բլատտերին ու Պլատինիին 90 օրով զրկել է ֆուտբոլային գործունեություն իրականացնելու իրավունքից:
Թերթի տեղեկություններով՝ Բլատտերն ու Պլատինին հարցաքննության ժամանակ հաստատել են, որ այդ գումարի վճարման հարցում բանավոր պայմանավորվածության են հանգել:
Այդուհանդերձ, շվեյցարական օրենսդրության համաձայն՝ աշխատակիցը պետք է միջոցներ ստանա պայմանագրի համաձայն, պարտավորության կատարման առաջին օրից 5 տարվա ընթացքում, ինչը և հիմք է դարձել, որպեսզի քրեական գործ հարուցվի: