ԵՄ-ն  Հայաստանի հետ բանակցությունները կսկսի մինչև տարեվերջ
Քաղաքական
10:14 13/10/2015

ԵՄ-ն Հայաստանի հետ բանակցությունները կսկսի մինչև տարեվերջ

Եվրամիության խորհուրդը նախօրեին Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ հաստատել է Հայաստանի հետ նոր, իրավաբանորեն պարտավորեցնող և լայնածավալ  շրջանակային համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների մանդատը։   Այս մասին տեղեկանում ենք ԵՄ պաշտոնական կայքից:

Այս համաձայնագիրը կփոխարինի ներկայիս ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրին։

Նշվում է, որ Եվրամիությունը հավատարիմ է առավել զարգացնել և ամրապնդել Հայաստանի հետ համակողմանի համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում։

Բանակցությունների պաշտոնական մեկնարկը նախատեսվում է մինչև այս տարվա վերջը։

Placeholder
ԵՄ-ն Հայաստանի հետ բանակցությունները կսկսի մինչև տարեվերջ