Կապանի՝ փլուզված թիվ 2-րդ ավագ դպրոցը հիմնովին վերակառուցվել է
Կրթություն, գիտություն
21:52 13/10/2015

Կապանի՝ փլուզված թիվ 2-րդ ավագ դպրոցը հիմնովին վերակառուցվել է

Կապան քաղաքի թիվ 2 ավագ դպրոցը փլուզումից հետո հիմնովին վերականգնվել և ուսումնական բնականոն գործընթացին:

2011 թվականին դպրոցի փլուզումից հետո ուսումնական գործընթացը կազմակերպվել է քաղաքի այլ դպրոցներում:

Կապանի թիվ 2 դպրոցի տնօրեն Ռիտա Օլչյանի խոսքերով՝ դեռևս պատերազմի տարիներից դպրոցի շենքը վնասվել էր, որի հետևանքով էլ այն 4 տարի առաջ փլուզվեց:

«Այսօր դպրոցի շենքը հիմնովին վերակառուցվել է նոր վայրում, իսկ նախկին շենքի տեղը կառուցվել է մարզահրապարակ՝ ֆուտբոլի դաշտ և թենիսի կորտ: Այս ամենը իրականացվեց մարզային իշխանությունների և Հայաստանի իշխանությունների համատեղ ջանքերի շնորհիբ»,-նշեց դպրոցի տնօրենը:

Նա տեղեկացրեց, որ դպրոցը նախատեսված է 450 աշակերտի համար: Ներկայումս դպրոց է հաճախում 327 աշակերտ: Այս ուսումնական տարում դպրոցում աշխատում է 39 ուսուցիչ, միջին ամսական աշխատավարձը 129 հազար ՀՀ դրամ է:

Կապանի թիվ 2 ավագ դպրոցի վերակառուցման ընդհանուր գումարը կազմել է 933.6 մլն ՀՀ դրամ:

Նշենք, որ այսօր Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարզկենտրոն Կապանում այցելել է քաղաքի վերակառուցված թիվ 2 ավագ դպրոց: Նախագահն այս կրթական կրթական հաստատություն այցելել էր նաև 2013թ., երբ ՀՀ կառավարության 2011թ.որոշմամբ հաստատված «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրի շրջանակներում դեռևս շինարարական աշխատանքներ էին ընթանում: 

Placeholder