Լյովա Խաչատրյան. Գյուղնախարարության հետ պետք է աշխատեն դեսպաններն ու մարզպետարանները (տեսանյութ)
Քաղաքական
15:00 13/10/2015

Լյովա Խաչատրյան. Գյուղնախարարության հետ պետք է աշխատեն դեսպաններն ու մարզպետարանները (տեսանյութ)

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանի կարծիքով, Հայաստանում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը չի ստացվում:

«Ամեն տարի կանգնում ենք նույն խնդիրների առաջ: Վերջ ի վերջո գյուղմթերքները ստրատեգիական մթերքներ են, բացի այդ էլ երկրի ՀՆԱ-ի դրական բալանսը ձևավորվում է գյուղատնտեսության հաշվին, 2020 թվականից գյուղատնտեսությունը հարկվելու է, իսկ դա նշանակում է, որ այն ձևավորելու է նաև երկրի բյուջեն»,-լրագրողների հետ հանդիպմանը նկատեց պատգամավորը:

Բանախոսի կարծիքով, աշխատանքների կազմակերպումը միայն գյուղնախարարության պարտականությունը չէ, նրանք պետք է միանան նաև Էկոնոմիկայի նախարարությունը, մարզպետարանները, դեսպանները.

«Եթե այս ամբողջական շղթան չաշխատի, եթե բոլորս միասին չկազմակերպենք արտահանումը, խնդիրը չի լուծվի: Այն գյուղերում, որտեղ գյուղապետն իսկապես հոր պես էր, խնդիր չէր առաջանում: Իսկ այն գյուղերում, որտեղ գյուղապետը ֆորմալ է, հենց դրանցում էլ խնդիրներ առաջացան»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Placeholder
Լյովա Խաչատրյան. Գյուղնախարարության հետ պետք է աշխատեն դեսպաններն ու մարզպետարանները (տեսանյութ)