Ովքե՞ր են մասնակցելու «Եվրո-2016»-ի փլեյ-օֆֆին
Սպորտ
13:31 14/10/2015

Ովքե՞ր են մասնակցելու «Եվրո-2016»-ի փլեյ-օֆֆին

Վերջնականապես ձևավորվել են այն թիմերը, որոնք Եվրոպայի 2016 թ. առաջնության 4 ուղեգիրը պետք է խաղարկեն փլեյ-օֆֆում:

Իրենց խմբերում 3-րդ տեղ գրաված 8 թիմերը ցրվել են համաձայն ՖԻՖԱ-ի վարկանշային սանդղակում զբաղեցրած դիրքերի: Հարկ է նշել, որ վերջին պահին Թուրքիայի հավաքականը դարձավ 3-րդ տեղ գրաված լավագույն թիմը՝ առավելության հասնելով Իսլանդիայի ազգային թիմի նկատմամբ: Թուրքերն այդ առումով շրջանցեցին հունգարացիներին և միանգամից «Եվրո-2016»-ի ուղեգիր ստացան:

«Ցրված» թիմեր

Բոսնիա և Հերցեգովինա
Ուկրաինա
Շվեդիա
Հունգարիա

«Չցրված» թիմեր

Իռլանդիա
Դանիա
Նորվեգիա
Սլովենիա

Փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը կկայանա հոկտեմբերի 18-ին:

Placeholder
Ովքե՞ր են մասնակցելու «Եվրո-2016»-ի փլեյ-օֆֆին