Տիգրան Արզաքանցյանին զգուշացրել են, թե  Մոսկվայում իր դեմ մահափորձ է լինելու. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:43 14/10/2015

Տիգրան Արզաքանցյանին զգուշացրել են, թե Մոսկվայում իր դեմ մահափորձ է լինելու. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին Մոսկվայում ծեծի են ենթարկել, և նա գտնվում է հիվանդանոցում:

«Կապվեցինք նրա հետ։ Արզաքանցյանը սկզբում հերքեց այդ լուրերը, սակայն հետո պարզվեց, որ «լուրջ բան չի եղել», այսինքն՝ այդ լուրերն այնքան էլ անհիմն չեն»,-գրել է թեթրը:

Տիգրան Արզաքանցյանը թերթին ասել է, որ  այժմ գտնվում է Արգենտինայում, սակայն օրեր առաջ Մոսկվայում էր, որտեղ իրեն զգուշացրել էին, թե պետք է մահափորձ լինի իր նկատմամբ.«Մենք էլ դեմն առել ենք, «безопасность»-ը ինչ պետք է, արվել է»։

«Ի դեպ, սա առաջին անգամ չէ, որ Արզաքանցյանը հայտնվում է «ռազբորկաների» կիզակետում»,-հավելել է թերթը:
 

 

Placeholder
Տիգրան Արզաքանցյանին զգուշացրել են, թե Մոսկվայում իր դեմ մահափորձ է լինելու. «Հրապարակ»