SOAD-ը կարժանանա արդարության վերականգման մրցանակի
Մշակույթ
14:32 17/10/2015

SOAD-ը կարժանանա արդարության վերականգման մրցանակի

System of a Down հանրահայտ ռոք խումբը մրցանակը կստանա Wake Up the Souls շրջագայության միջոցով արդարության վերականգնմանը նպաստելու համար: Այս մասին գրում է  Parajanov.com-ը:

Ամերիկացի կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան շնորհավորական նամակ է հղել System of a Down խմբին` Փարաջանով-Վարդանով ինստիտուտի մրցանակին արժանանալու կապակցությամբ։Նամակում մասնավորապես նշվում է. «Ուզում եմ շնորհավորել System of a Down խմբին` կինոգործիչներ Սերգեյ Փարաջանովի և Միխայիլ Վարդանովի անվան մրցանակին արժանանալու համար: Ուրախ եմ տեղեկանալ, որ խումբը պատրաստակամություն է հայտնել օգնելու վերականգնել Վարդանովի «Փարաջանով. վերջին գարուն» ֆիլմը։ Այն ստեղծվել է արգելքների պայմաններում և ապացուցում է, որ արվեստի ուժը կարող է հաղթահարել ցանկացած սահմանափակումներ: Ես կոչ եմ անում մյուսներին ևս միավորվել այս կարևորագույն նախաձեռնության շուրջ»։

Մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը կայանալու է Հոլիվուդում` հոկտեմբերի 21-ին։

Հիշեցնենք, որ System of a Down ռոք խմբի՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արթնացրեք հոգիները» խորագրով համերգների շրջագայությունը մեկնարկել էր ապրիլի 6-ին Կալիֆորնիայում և շարունակվել աշխարհի 14 երկրներում:
 

Placeholder
SOAD-ը կարժանանա արդարության վերականգման մրցանակի