Սյունիքի մարզում առատ ձյուն է եկել (լուսանկար)
Հասարակություն
11:14 17/10/2015

Սյունիքի մարզում առատ ձյուն է եկել (լուսանկար)

Այսօր Սյունիքի մարզում, մասնավորապես Գորիսում և Քաջարանում առատ ձյուն է եկել: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, Քաջարանում տեղացած առատ ձյան ծածկը կազմել է 2 սմ:

«Գորիսում, Քաջարանում թաց ձյուն է եկել ու մեծ քանակությամբ տեղումներ են դիտվել` 47 միլիմետր», -փոխանցեց պարոն Սուրենյանը:

Հարցին, թե Հիդրոմետում կանխատեսվել էր, որ ձյուն կգա, մասնագետը պատասխանեց. «Կոնկրետ ձյուն չէր կանխատեսվել, բայց ջերմաստիճանի կտրուկ անկում Սյունիքի մարզում առատ տեղումների կանխատեսում եղել է: Բայց դա անցողիկ բան է, երկու ժամից կդադարի, կհալվի ու ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա: Դա կարճատև պրոցես է»:

Ինչ վերաբերում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներին, ապա ըստ Սուրենյանի, գալիք հինգ օրերի ընթացքում երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, ավելին ջերմաստիճանը զգալի` 4-6 աստիճանով կբարձրանա բոլոր մարզերում: Իսկ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով:



Լուսանկարը` Արփինե Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից (Քաջարան): 

Placeholder
Սյունիքի մարզում առատ ձյուն է եկել (լուսանկար)