Հայաստանյան պրեմիերաներ՝ իտալացի ու գերմանացի երաժիշտների կատարմամբ
Մշակույթ
11:30 20/10/2015

Հայաստանյան պրեմիերաներ՝ իտալացի ու գերմանացի երաժիշտների կատարմամբ

Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ հնչելու են իտալացի կոմպոզիտոր Նինո Ռոտայի «Պատերազմ և խաղաղություն» սյուիտից հատվածներ, Concerto Soiree ստեղծագործությունը, Պենդերեցկու Ֆլեյտայի կոնցերտը: Երեկոյի ընթացքում հնչելու է նաև Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» սյուիտից հատվածներ:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունենալու իտալացի ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին և գերմանացի դաշնակահար Վալենտինա Բաբորը: Համերգը ղեկավարելու է իտալացի դիրիժոր Պիեր Կառլո Օրիցիոն:

Փառատոնային այս համերգը կայանալու է հոկտեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: 

Հիշեցնենք, որ Երևանյան 9-րդ երաժշտական փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը նվիրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին: Այն մեկնարկել է սեպտեմբերի 10-ին, կշարունակվի մինչև հոկտեմբերի 28-ը:

Նախորդող հրապարակում՝
Երևանյան 9-րդ երաժշտական փառատոն. «Համերգներին ելույթ են ունենալու յուրահատուկ երաժիշտներ»  

 

Placeholder
Հայաստանյան պրեմիերաներ՝ իտալացի ու գերմանացի երաժիշտների կատարմամբ