ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնին Արմեն Աշոտյանն է հավակնում. ՉԻ
Օրվա մամուլ
09:22 20/10/2015

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնին Արմեն Աշոտյանն է հավակնում. ՉԻ

«Չորրորդ իշխանություն»-ը գրել է. «Առաջիկայում Հայաստանում մի քանի առանցքային պաշտոնների շուրջ սակարկություն է սկսվելու: Մասնավորապես, շուտով «ազատվելու» է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը: Ինչպես հայտնի է, հաջորդ տարվա փետրվարին, Տիգրան Սարգսյանը նշանակվելու է ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավար, որից հետո թողնելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը:

Եվ ահա, «ՉԻ»-ի տեղեկություններով՝ այդ տեղին հավակնում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Իսկ ԿԳ նախարարի պաշտոնը Սերժ Սարգսյանը ցանկանում է «վերադարձնել» իր սահմանադրական փոփոխություններն առաջինը սատարած Դաշնակցությանը:

«Ավելին, ՀՅԴ-ն աչք ունի մի քանի այլ պորտֆելի վրա ևս, և այդ հարցը իշխանությունը ցանկանում է լուծել սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ նոր կազմվելիք կոալիցիայի շրջանակներում»:
 

Placeholder
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնին Արմեն Աշոտյանն է հավակնում. ՉԻ