Սերժ Թանկյանի կիթառի աճուրդի հանվելու մասին հոլովակ է ներկայացվել (տեսանյութ)
Մշակույթ
17:45 20/10/2015

Սերժ Թանկյանի կիթառի աճուրդի հանվելու մասին հոլովակ է ներկայացվել (տեսանյութ)

Աշխարհահռչակ երգիչ, «System of a Down» ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանի կիթառի աճուրդի հանվելու մասին տեսահոլովակ է ստեղծվել, որտեղ ներկայացված է System of a Down- ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) շրջագայությունից հատվածներ:

Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանի կիթառը աճուրդի է հանվելու նոյեմբերի 8-ին՝ Լոս Անջելեսում, որից ստացված գումարը հատկացվելու է Վանաձորի տարեցներին:

«System of a Down խումբը «Wake up the souls» խորագրով համերգաշարը սկսել էր Լոս Անջելեսից: Ընդհանուր առմամբ, խումբը ութ համերգով է հանդես եկել, վերջինը Հայաստանում էր՝ ապրիլի 23-ին: Ամբողջ համերգաշարը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը:

Խմբի անդամները երկար տարիներ միասնական համերգներ չէին տալիս, բայց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին նրանք կրկին հավաքվել էին համաշխարհային շրջագայության համար:

Նախորդող հրապարակում՝
Սերժ Թանկյանի կիթառը դրվելու է աճուրդի՝ Վանաձորի տարեցներին օգնելու համար

 

Placeholder
Սերժ Թանկյանի կիթառի աճուրդի հանվելու մասին հոլովակ է ներկայացվել (տեսանյութ)