ՀԱԱՀ-ը խնդիր ունի արմատապես բարելավել ագրարային կրթության որակը. Արշալույս Թարվերդյան
Տնտեսություն
17:56 23/10/2015

ՀԱԱՀ-ը խնդիր ունի արմատապես բարելավել ագրարային կրթության որակը. Արշալույս Թարվերդյան

Հոբելյանական այս միջոցառումները հնարավորություն են հետադարձ հայացքով գնահատելու ձեռք բերածը, բայց նաև խնդիրները նախանշելու առիթ է,-այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 85-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը:

Նշենք, որ համալսարանի հիմնադրման 85-ամյակի առթիվ համալսարան էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով շրջել է համալսարանով, եղել Կենսաբանական հետազոտությունների լաբորատորիայում,  Շախմատի թանգարանում:

«Մեր գլխավոր նպատակը ագրոպարենային համակարգի բարելավումն է, բարձրորակ մասնագետների պատրաստումը, քանի որ այս համակարգը հանրապետության տնտեսության առաջնակարգ ճյուղերից է: Բնականաբար բոլորի հետաքրքրությունը այդ ոլորտի վրա է, բայց ոլորտը չի կարող զարգանալ առանց համապատասխան մասնագետների: Այդ պատասխանատվությունը վերապահված է մեզ: Մինչ օրս հնարավորության շրջանակում պատրաստել ենք բարձրորակ մասնագետներ ու համալսարանը թողարկել է 65 հազ.-ից ավելի շրջանավարտներ»,-ասաց Թարվերդյանը:

Ռեկտորը նկատեց, որ ՀԱԱՀ-ը խնդիր ունի արմատապես բարելավել ագրարային կրթության որակը, կրթության միջավայրը դարձնել ավելի դյուրին և հավասար բոլորի համար. «Որպես կիրառական մասնագիտությունների համալսարան, ամենակարևորը մեզ համար նյութատեխնիկական բազայի ապահուվումն է: Համալսարանում հետևողական աշխատանքներ են տարվում լաբորատոր բազայի նորացման ուղղությամբ: Վերջին 5 տարիներին ստեղծվել է 6 ուսումնահետազոտական մասնագիտացված լաբորատորիա:, իսկ վերջերս ստեղծվել է «Ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոն», որի համար ձեռք է բերվել գյուղատնտեսական տեխնիկայի ամբողջ լրակազմը»:
 

Placeholder