Ագրարային համալսարանի նորաբաց լաբորատորիայում կստեղծվեն կենդանիների ցեղերի գենային բանկեր
Կրթություն, գիտություն
19:10 23/10/2015

Ագրարային համալսարանի նորաբաց լաբորատորիայում կստեղծվեն կենդանիների ցեղերի գենային բանկեր

Հայաստանի ագրարային համալսարանի նորաբաց կենսաբանական հետազոտությունների լաբորատորիայում աշխատանքները կատարվում են երկու ուղղությամբ. գենետիկական բանկերի ստեղծումն և  կենդանական ու բուսական ծագման սննդամթերքի ախտորոշում,-Հայաստանի ագրարային համալսարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց համալսարանի սննդի անվտանգության և կենցատեխնոլոգիայի բաժնի վարիչ Աստղիկ Փեփոյանը:

«Առաջինը բավականին կարևոր է Հայաստանի համար, որովհետև այստեղ կստեղծվեն էնդեմիկ մշակաբույսերի սորտերի և կենդանիների ցեղերի գենային բանկեր: Սա կարևոր նշանակություն մեր հանրապետության համար»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է սննդամթերքի ախտորոշմանը, ապա հայտնեց, որ իրենք ուսումնասիրում են որակական կողմը. «Բոլոր ախտորոշումները կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան, բայց ցավում եմ, որ լաբորատորիան ունի միայն համալսարանական նշանակություն, սակայն համալսարանի ղեկավարությունը աշխատում է հանրապետության մակարդակով հավաստագրում ստանալու ուղղությամբ»:

Նշենք, որ կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան բացվել է ՀԱԱՀ 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին շրջանակներում:

Նախորդող հրապարակումներ՝
Նախագահը պարգևատրել է ագրարային համալսարանի դասախոսների
ՀԱԱՀ-ը խնդիր ունի արմատապես բարելավել ագրարային կրթության որակը. Արշալույս Թարվերդյան

Placeholder
Ագրարային համալսարանի նորաբաց լաբորատորիայում կստեղծվեն կենդանիների ցեղերի գենային բանկեր