Նախագահը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Շաքարյանին
Մշակույթ
15:45 23/10/2015

Նախագահը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Շաքարյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Շաքարյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Դուք մեծ ավանդ ունեք հայ երաժշտարվեստի, մասնավորապես, ջազի զարգացման և հարստացման գործում: Ձեր ինչպես դասական, այնպես էլ ջազային ստեղծագործությունները հաջողություն և ճանաչում են բերել ոչ միայն Ձեզ, այլև հայ ժամանակակից արվեստին ընդհանրապես, ունեն ընդգծված ազգային ակունքներ և միաժամանակ՝ համամարդկային հնչեղություն: Գնահատելի է նաև Ձեր բազմամյա մանկավարժական գործունեությունը՝ ուղղված մեր երաժշտական մշակույթի վաղվա օրվան: Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Placeholder
Նախագահը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Շաքարյանին