Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի երեք նպատակներին դեմ. Շավարշ Քոչարյան
Քաղաքական
10:53 23/10/2015

Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի երեք նպատակներին դեմ. Շավարշ Քոչարյան

«Հայաստանը երբեք չի խուսափել ամենաբարձր մակարդակի հանդիպումներից: Հասկանում ենք, որ ղարաբաղյան հակամարտության գործընթացում առաջընթաց անհնար է, քանի դեռ Ադրբեջանի դիրքորոշումն ապակառուցողական է և արդեն անցել է բոլոր չափերը»,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի երեք նպատակներին դեմ՝ հարցի խաղաղ լուծում, ժողովուրդների իրավահավարսարություն և ինքնորոշման իրավունք, համագործակցություն բոլոր ոլորտներում:

«Այսքանն էլ բավարար է եզարկացնելու՝ քանի Ադրբեջանի ղեկավարությունը իր ժողովրդին դարձրել է պատանդ այս հարցում, քանի դեռ իր ռեժիմը պահպանելու համար ատելություն է սերմանում հարևան ժողովրդի նկատմամբ, պահպանում է ղարաբաղյան հակամարտությունը իր ռեժիմը պահելու համար, բանակացային գործընթացում առաջընթաց չի լինի: Բայց սա չի նշանակում, որ Մինսկի խմբի համանախագահության գործողություններն անիմաստ են: Չի բացառվում այն հեռանկարը, որ Բաքուն, վերջիվերջո, խելքը գլուխը կհավաքի»,-ասաց փոխարտգործնախարարը:

Նախորդող հրապարակում՝
Երևանում մեկնարկեց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովը

Placeholder
Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի երեք նպատակներին դեմ. Շավարշ Քոչարյան