Դեյր Զորում այլևս հայեր չկան. «Արևելք»
Համացանց
09:51 26/10/2015

Դեյր Զորում այլևս հայեր չկան. «Արևելք»

Դեյր Զորում բնակվող վերջին 25 հայ ընտանիքն անցած ամիսներին հեռացել է շրջանից: «Արևելքը» գրում է, որ նրանց մեծ մասը հաստատվել են Հալեպում, Գամիշլիում, Լաթաքիայում:

Հայերին պատկանող բոլոր բնակարաները և խանութները կողոպտված են, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց եկեղեցին, որ մեկ տարի առաջ պայթեցվել էր, քանդված վիճակում է:

Աղբյուրը հիշեցնում է, որ մեկուկես տարի է Դեյր Զորը գտնվում է «Տահէշ» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ: 

 

Placeholder
Դեյր Զորում այլևս հայեր չկան. «Արևելք»