Բակո Սահակյանը՝ համանախագահներին. Անհրաժեշտ է նոր որակ հաղորդել զինադադարի ռեժիմի պահպանմանը
Քաղաքական
10:20 27/10/2015

Բակո Սահակյանը՝ համանախագահներին. Անհրաժեշտ է նոր որակ հաղորդել զինադադարի ռեժիմի պահպանմանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Պիեռ Անդրիոյին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող անձանց: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Հանդիպմանը քննարկվել են սահմաններում տիրող իրավիճակին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, պաշտոնական Բաքվի կողմից ցանկացած կառուցողական առաջարկների մերժումը վտանգում են տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանումը և այս ուղղությամբ միջնորդների կողմից իրականացվող առաքելությունը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է նոր որակ հաղորդել զինադադարի ռեժիմի պահպանման և նրա խախտումների համար պատասխանատվության մեխանիզմների հստակեցմանը՝ հավելելով, որ պաշտոնական Ստեփանակերտը պատրաստ է ըստ ամենայնի մասնակցել այդ գործընթացին:

Նախորդող հրապարակումներ՝
Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Նալբանդյանը՝ միջնորդներին. Բաքուն ցանկանում է տապալել Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը
Համանախագահները կհատեն շփման գիծը
Սարգսյան-Ալիև հանդիպումը մինչև տարեվերջ կկայանա. Ուորլիք
Եկել է ժամանակը կոնկրետ ու համակարգված բանակցություններ վարելու համար. Ջեյմս Ուորլիք 

Placeholder
Բակո Սահակյանը՝ համանախագահներին. Անհրաժեշտ է նոր որակ հաղորդել զինադադարի ռեժիմի պահպանմանը