Լեհ փորձագետ. Հայաստանը կրկին կփորձի ԵՄ-ի հետ խորացնել համագործակցությունը
Քաղաքական
11:51 27/10/2015

Լեհ փորձագետ. Հայաստանը կրկին կփորձի ԵՄ-ի հետ խորացնել համագործակցությունը

Հայաստանը Եվրամիությունից «կստանա նոր առաջարկ» և կրկին կփորձի խորացնել երկկողմ համագործակցությունը,-անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարին` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Polish Institute of International Affairs (PISM)) վերլուծաբան Կոնրադ Զաշտոֆտը:

Փորձագետի կարծիքով` անգամ ԵՏՄ անդամը լինելու պարագայում, Հայաստանը Արևմուտքի հետ ունի նորմալ հարաբերություններ:

«Ներկայումս Հայաստանի հետ ասոցացման պայմանագիրը օրակարգում չէ, սակայն ինչ-որ պահի դա կարող է տեղի ունենալ: Շատ հնարավոր է, որ վերջնարդյունքում ԵՄ-ն կհանգի նրան, որ Հայաստանի` ԵՏՄ-ին ֆորմալ անդամակցությունը չի խոչընդոտում համագործակության խորացմանը և ինտեգրացիային»,- նշել է Կոնրադ Զաշտոֆտը:

Կոնրադ Զաշտոֆտի խոսքերով` Արևելյան գործընկերության ծրագրի իրագործման ժամանակ ի հայտ եկած դժվարությունները խոսում են այն մասին, որ մի շարք եվրոպական մայրաքաղաքներում «առկա է ռազմավարական մտածողության պակաս»:

Այնուհանդերձ, ըստ փորձագետի, ինտեգրացիոն գործընթացները, թեև դանդաղ, բայց կշարունակվեն: 

Placeholder
Լեհ փորձագետ. Հայաստանը կրկին կփորձի ԵՄ-ի հետ խորացնել համագործակցությունը