ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ստիպված են եղել զրահաբաճկոններով անցնել շփման գիծը. Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը
Քաղաքական
15:47 27/10/2015

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ստիպված են եղել զրահաբաճկոններով անցնել շփման գիծը. Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը

«Երբ մենք անցնում էինք Շփման գիծը, շարունակական կրակոցները ստիպեցին ԵԱՀԿ դիտորդներին զրահաբաճկոններ հագնել. սա անընդունելի է»: Այսպիսի գրառում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter եւ Instagram սոցիալական կայքերի իր էջերում քիչ առաջ՝ հրապարակելով մի լուսանկար:

Ավելի վաղ ամերիկացի համանախագահը հրապարակել էր մեկ այլ լուսանկար, որտեղ նա ԵԱՀԿ Մինսկի Խմբի մյուս երկու համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին փորձում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծով անցել են դեպի Ադրբեջան:

Հիշեցնենք, որ այսօր, հոկտեմբերի 27-ին, համանախագահները Ստեփանակերտում հանդիպել էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին եւ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին:

Placeholder
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ստիպված են եղել զրահաբաճկոններով անցնել շփման գիծը. Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը