Մատենադարանում ընթանում են մեծադիր ձեռագրերի վերականգնման աշխատանքները
Մշակույթ
12:17 27/10/2015

Մատենադարանում ընթանում են մեծադիր ձեռագրերի վերականգնման աշխատանքները

«Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը հայտնեց, որ այսօր Մատենադարանում ընթանում են մեծադիր ձեռագրերի, հատուկ նշանակության վավերագրերի վերականգնման աշխատանքները: 

«Մեծադիր ձեռագրերը մինչ այժմ չեն վերականգնվել: Դրանք կազմում են մեր ժառանգության խոշոր մասը: Վերականգնված չեն, քանի որ ոչ միայն ծախսատար են, այլ նաև հսկայական ջանքեր են պահանջում: Մեծադիր ձեռագրերը նաև թվայնացման ենթակա չեն մեծ չափսերի պատճառով: Մենք ձեռք ենք բերել ժամանակակից ամենաբարձր մակարդակի սարքավորումներ, ամենաբարձր որակի ճապոնական վերականգման նյութեր, Գիտություն կոմիտեից ստացել ենք դրամաշնորհ»,- ասաց Հ. Թամրազյանը:

Նա նաև նշեց, որ հատուկ ուշադրություն են դարձնում նաև քայքայված ձեռագրերին. «Մենք փշրանքներից վերականգնում ենք ձեռագրերը, այդպիսով Հայոց ցեղասպանությունից փրկված ձեռագրերին շնորհելով երկրորդ ծնունդ, երկրորդ կյանք»:

Հ. Թամրազյանի խոսքով, երեք հազար ձեռագիր հրատապ վերանորոգման կարիք ունեն:

Նաև նշեց, որ Մատենադարանն անընդհատ հարստանում է և նոր ձեռք բերած ձեռագրերը, նաև ֆոնդերում առկա աշխատանքներն անպայման անցնում են վերանորոգման բաժնով՝ ախտահանվում, մշակվում հատուկ նյութերով:

Այսօր Մատենադարանում են պահվում ավելի քան 23.000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ։

Նախորդող հրապարակում՝
Ցեղասպան ջարդարարներից փրկել ենք նաև իրենց մշակույթը. Հրաչյա Թամրազյան

Placeholder
Մատենադարանում ընթանում են մեծադիր ձեռագրերի վերականգնման աշխատանքները