Հայաստանում այսօր առաջնայինը Սահմանադրությունն է, ոչ թե իշխանափոխությունը. Հրանտ Բագրատյան
Քաղաքական
14:47 28/10/2015

Հայաստանում այսօր առաջնայինը Սահմանադրությունն է, ոչ թե իշխանափոխությունը. Հրանտ Բագրատյան

«Ես չեմ հասկանում, թե ինչքան մարդը պետք է անհեռատես լինի, որ միանգամից 10 պահանջ դնի, ընդ որում՝ այս պահին չլուծվող», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նրա պնդմամբ, մեր երկրում այսօր առաջնային խնդիրը Սահմանադրությունն է, ոչ թե իշխանափոխությունն ու արտահերթ ընտրությունները:

Նշենք, որ Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների շրջանակում «Նոր Հայաստան»-«Ժառանգություն» միասնությունն է, որ իշխանափոխության պահանջ է դնում:

 

Placeholder
Հայաստանում այսօր առաջնայինը Սահմանադրությունն է, ոչ թե իշխանափոխությունը. Հրանտ Բագրատյան