Համանախագահները հայտարարում են. «ԵԱՀԿ-ն պետք է հնարավորություն ունենա հետաքննել հրադադարի խախտումները»
Քաղաքական
14:37 29/10/2015

Համանախագահները հայտարարում են. «ԵԱՀԿ-ն պետք է հնարավորություն ունենա հետաքննել հրադադարի խախտումները»

«Անհայտ ուղղությունից շարունակական կրակոցները Շփման գծի հատումից հետո ստիպեցին ԵԱՀԿ դիտորդներին ապաստան փնտրել: Այս միջադեպով անթաքույց կերպով ջանք է գործադրվում խաղաղ կարգավորման հարցում առաջընթացը խաթարելու համար: Սա նաեւ ընդգծում է, որ ԵԱՀԿ պետք է հնարավորություն ունենա հրադադարի խախտումների հետաքննության համար»: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի տարածած մամլո հաղորդագրության մեջ, ովքեր հոկտեմբերի 26-28 Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում հանդիպումներ են ունեցել երեք երկրների առաջնորդների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցի փախստականների համայնքի ներկայացուցիչների հետ՝ Բաքվում:

«Նախագահները հաստատել են իրենց հանձնառությունը համանախագահների հովանու ներքո մինչեւ ընթացիկ տարվա վերջ գագաթաժողով անցկացնելու վերաբերյալ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter եւ Instagram սոցիալական կայքերի իր էջերում հոկտեմբերի 28-ին գրել էր Շփման գիծը հատելիս դիտորդների ուղղությամբ արձակված կրակահերթի մասին:

«Երբ մենք անցնում էինք Շփման գիծը, շարունակական կրակոցները ստիպեցին ԵԱՀԿ դիտորդներին ապաստան փնտրել. սա անընդունելի է»: 
 

Placeholder
Համանախագահները հայտարարում են. «ԵԱՀԿ-ն պետք է հնարավորություն ունենա հետաքննել հրադադարի խախտումները»