Կառավարությունը հավանություն տվեց Լյուքսեմբուրգի հետ օդային հաղորդակցության համաձայնագրին
Տնտեսություն
11:45 29/10/2015

Կառավարությունը հավանություն տվեց Լյուքսեմբուրգի հետ օդային հաղորդակցության համաձայնագրին

Հայաստանի և Լլյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարությունների միջև կստորագրվի օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր: Գործադիրն այսօրվա նիստում համաձայնություն տվեց համաձայնագրի ստորագրմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ համաձայնագրի կնքումը կնպաստի երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը:

Ըստ նրա՝ էկոնոմիկայի նախարարությունը համաձայնագրի կնքումը համարում է նպատակահարմար: Համաձայնագիրը նախատեսում է թռիչքների իրականացման 5-րդ և 7-րդ կարգի ազատություն` քաղաքացիական թռիչքների և բեռների տեղափոխման հնարավորություն: 

Placeholder
Կառավարությունը հավանություն տվեց Լյուքսեմբուրգի հետ օդային հաղորդակցության համաձայնագրին