Վարչապետն անդրադարձավ «Doing Business» զեկույցին
Տնտեսություն
12:05 29/10/2015

Վարչապետն անդրադարձավ «Doing Business» զեկույցին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ երեկ Համաշխարհային բանկի հրապարակած «Doing Business 2016»-ը՝ Կանոնակարգիչ դաշտի որակի ու նպատակային արդյունավետության գնահատում զեկույցին, որում Հայաստանը երեք կետով առաջ է շարժվել՝ 189 երկրների շարքում զբաղեցնելով 35–րդ տեղը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանը աշխարհում 26 այլ տնտեսությունների շարքում այն երկրներից է, որը իրականացրել է երեք կամ ավելի բարեփոխումներ, այդպես են վարվել աշխարհի տնտեսությունների միայն 14 տոկոսը:

«Հայաստանի դիրքի բարելավման հիմքում ընկած են երեք ուղղություններով կատարված բարեփոխումներ, մասնավորապես՝ շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը, առևտրի հետ կապված փաստաթղթային սահմանը հատելու ընթացակարգերի պահանջվող ժամկետների ու ծախսերի կրճատումը, և պայմանագրերի կիրարկման որակը»,-ասաց վարչապետը։

Այնուհետև վարչապետն անդրադարձավ յուրաքանչյուր բարեփոխմանը:

«Մշտապես առկա է բարելավման լրացուցիչ հնարավորություն և սա պետք է լինի գերատեսչությունների ուշադրության կենտրոնում, ինչպես նաև հսկողության ներքո»,- ասաց Հ.Աբրահամյանը: 

Placeholder
Վարչապետն անդրադարձավ «Doing Business» զեկույցին