Նույնականացման քարտերի շուրջ կողմերը ոչ մի փոխզիջումային լուծման չեն հանգելու. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:33 29/10/2015

Նույնականացման քարտերի շուրջ կողմերը ոչ մի փոխզիջումային լուծման չեն հանգելու. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան, մինչև ԱԺ նիստի մեկնարկը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի աշխատասենյակում են հավաքվելու խորհրդարանական վեց խմբակցությունների ներկայացուցիչները և փորձելու են համաձայնության գալ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում և ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:

«Կարելի է վստահորեն ասել, որ այդ խորհրդակցությունը տապալվելու է, և կողմերը ոչ մի փոխզիջումային լուծման չեն հանգելու, քանի որ այս հարցում չի կարող լինել մի լուծում, որը կբավարարի երկու կողմերին էլ»,-գրել է թերթը: 

Placeholder
Նույնականացման քարտերի շուրջ կողմերը ոչ մի փոխզիջումային լուծման չեն հանգելու. «Ժամանակ»