Սահմանամերձ գյուղի բնակիչների խաղողի բերքի վնասը կփոխհատուցվի. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:30 29/10/2015

Սահմանամերձ գյուղի բնակիչների խաղողի բերքի վնասը կփոխհատուցվի. «Ժողովուրդ»

Ադրբեջանական ռմբակոծության հետևանքով ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակիչներին պատկանող խաղողի այգիներում բերքահավաք չի իրականացվել: Արդյունքում այգեհովտցիները վնասներ են կրել, որոնց ընդհանուր չափն, ըստ գյուղատնտեսության նախարարության հաշվարկների, կազմում է 16 մլն 100 հազար դրամ, 115 տոննա խաղողի բերքը հաշվարկված է 140 դրամ մթերման գնով:

«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ՝ այս վնասը փոխհատուցելու համար կառավարությունը գյուղատնտեսության նախարարությանը կհատկացնի նշված 16 մլն դրամը:
 

Placeholder
Սահմանամերձ գյուղի բնակիչների խաղողի բերքի վնասը կփոխհատուցվի. «Ժողովուրդ»