Կենդանաբանական այգում առյուծի հարձակումից տուժած աշխատակիցը իրեն լավ է զգում
Համացանց
10:48 30/10/2015

Կենդանաբանական այգում առյուծի հարձակումից տուժած աշխատակիցը իրեն լավ է զգում

Հոկտեմբերի 29-ին Կենդանաբանական այգում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետևանքով տուժած աշխատակիցը այժմ իրեն լավ է զգում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները խոստացան հաղորդել ավելի ուշ:

Նշենք, որ երեկ այգու աշխատակից 35-ամյա Վարդան Գրիգորյանը այգու առյուծի կողմից հարձակման էր ենթարկվել, ինչի հետևանքով վնասվել էր ձախ ձեռքը, ստացել էր բազկի փափուկ հյուսվածքների վնասվածք:

Placeholder
Կենդանաբանական այգում առյուծի հարձակումից տուժած աշխատակիցը իրեն լավ է զգում