Բոլոր սրբերի տոնն է
Հասարակություն
10:11 31/10/2015

Բոլոր սրբերի տոնն է

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների տոնը: Հայ Եկեղեցին այս տոնով նշում է բոլոր այն սրբերի հիշատակը, որոնց անունները չեն անցել Տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նրանց սուրբ անունները գրված են Երկնքի արքայության սրբազան մատյանում: Այս մասին գրում է qahana.am կայքը: 

Քրիստոնեական հալածանքների և հավատի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատերն են նահատակվել, որոնց անունները չեն պահպանվել և հասել մեզ: Ուստի, եկեղեցին հաստատել է այս նվիրական տոնը հենց նրանց հիշատակը ոգեկոչելու համար: Անձեր, որոնք իրենց թանկ արյունը հեղեցին հանուն Քրիստոսի և նրա խորհրդավոր մարմնի` եկեղեցու շինության:

Placeholder
Բոլոր սրբերի տոնն է