Հայաստան եկած ոչ առևտրային տրանսֆերտները նվազել են. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:45 31/10/2015

Հայաստան եկած ոչ առևտրային տրանսֆերտները նվազել են. «Ժողովուրդ»

ՀՀ կենտրոնական բանկը երեկ հրապարակել է այս տարվա առաջին  9 ամիսներին ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկած տրանսֆերների ցուցանիշը: «Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ, որ այս տարվա սեպտեմբերին ֆիզիկական անձանց անունով արտերկրից եկած ոչ առևտրական տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 78 մլն 702 հազար դոլար՝  անցած տարվա 143 մլն  334 հազար դոլարի դիմաց:

«Ի դեպ, զուտ ներհոսքը դա Հայաստան եկած և մեր երկրից արտերկիր փոխանցած գումարների տարբերությունն է: Իսկ ընդհանուր հաշվով այս տարվա ինն ամիցներին ոչ առևտրային տրանսֆերտները  կազմել են 663 միլիոն 554 հազար դոլար, անցած տարի այդ թիվը եկել է 1 միլիարդ 70 մլն  254 հազար դոլար:  Այսինքն՝ընթացիկ տարում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանկային փոխանցումներով Հայաստան եկած ոչ առևտրային տրանսֆերտները նվազել են 406 մլն  700 հազար դոլարով: Ստացվում է, որ արտերկրում բնակվող  իրենց հարազատների  ուղարկած միջոցներով ապրող բնակիչներն  անցած տարվա համեմատ մոտ կես միլիարդ դոլարով պակաս գումար են ստացել»:

Placeholder
Հայաստան եկած ոչ առևտրային տրանսֆերտները նվազել են. «Ժողովուրդ»