Մահացել է դերասան Թոմփսոնը
Մշակույթ
11:13 02/11/2015

Մահացել է դերասան Թոմփսոնը

73 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան, նախկին սենատոր Հանրապետական կուսակցությունից Ֆրեդ Դալթոն Թոմփսոնը: Նա մահացել է Նէշվիլ քաղաքում: Այդ մասին այսօր առավոտյան տեղեկացնում է AP-ն: Դերասանի մահվան պատճառը եղել է լիմֆոմա հիվանդությունը: 

Մասնագիտությամբ իրավաբան Թոմփսոնը Սենատում պաշտոններ է ունեցել: Նա Ուոթերգեթյան սկանդալի հետաքննության գործում իրավական խորհրդատու է եղել: Թոմփսոնը իր կարիերայի ընթացքում նկարահանվել է 20 ֆիլմում, որոնցից են «Ամուր ընկույզ-2»-ը, «Գանգհրահեր Սյուն» և այլն:

2007-ին նա մրցել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրապայքարում, բայց շուտ դուրս եկել պայքարից

Placeholder
Մահացել է դերասան Թոմփսոնը