The Rolling Stones-ը  կթողարկի վերջին տաս տարվա ընթացքում առաջին ալբոմը
Մշակույթ
20:30 02/11/2015

The Rolling Stones-ը կթողարկի վերջին տաս տարվա ընթացքում առաջին ալբոմը

Բրիտանական The Rolling Stones խումբը հաջորդ տարվա ապրիլին սկսելու է ձայնագրել վերջին տաս տարվա ընթացքում առաջինը ալբոմը: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:

«Այս տղաները չեն երիտասարդանում, բայց, մյուս կողմից, նրանք ավելի լավն են դառնում»,- ասել է խմբի հիմնադիրներից, կիթառահար Քեյթ Ռիչարդսը:

2016 թվականի սկզբին The Rolling Stones-ը ծրագրել է շրջագայություն դեպի Լատինական Ամերիկա:

2012-ին խումբը նշել է իր 50-ամյակը: Երաժիշտները շատ են շրջագայում, բայց համատեղ ալբոմ հազվադեպ են թողարկում: Ապագա ձայնասկավառակը կլինի 25-րդ նրանց դիսկոգրաֆիայում:

Placeholder
The Rolling Stones-ը կթողարկի վերջին տաս տարվա ընթացքում առաջին ալբոմը