Արցախի նախագահը՝ Սամվել Գաբրիելյանի մասին. Տաղանդաշատ արվեստագետ էր
Մշակույթ
16:40 03/11/2015

Արցախի նախագահը՝ Սամվել Գաբրիելյանի մասին. Տաղանդաշատ արվեստագետ էր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ներկա է գտնվել ԼՂՀ վաստակավոր նկարիչ Սամվել Գաբրիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահ Սահակյանը կարևորել է մշակույթի անվանի գործիչների հիշատակի հավերժացումը՝ նշելով, որ Սամվել Գաբրիելյանը տաղանդաշատ արվեստագետ էր, ով ճանաչված է եղել տարբեր երկրներում և մեծ ավանդ է ունեցել Արցախում արվեստի զարգացման եւ այն աշխարհին ներկայացնելու գործում:

Միջոցառմանը ներկա էին Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Արցախի նախագահը՝ Սամվել Գաբրիելյանի մասին. Տաղանդաշատ արվեստագետ էր