Հանրաքվեն իրականացվելու է միջազգային ստանդարտներին համապատասխան. Գունար Վիգանդ
Քաղաքական
13:40 04/11/2015

Հանրաքվեն իրականացվելու է միջազգային ստանդարտներին համապատասխան. Գունար Վիգանդ

«Մենք համոզված ենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իրականացվելու է ժողովրդավարական սկզբունքներով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն և իհարկե միջազգային ստանդարտներին համապատասխան»,-այս մասին այսօր լրագրողների հետ զույցում ասաց Եվրոպական արտաքին գործունեության ծառայության, Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն, Գունար Վիգանդը:

Նա նշեց, որ իրենք ունեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ու մեկնաբանությունները:

«ԵՄ անդամ երկրներում ունենալով երկու կառավարման համակարգերն էլ, չենք կարող ասել որն է լավ, որն է վատ, կարևորն այն է, որ լավ կառավարվի: Ամենակարևորն այն է, որ սահմանադրական բարեփոխումները երկիրը տանեն դեպի կայունացման, որպեսզի երկրում լինի արդարություն ու մարդու հիմնարար իրավունքների ազատություն»,-ընդգծեց ԵԱՀԿ հարցերով տնօրենը:
 

Placeholder
Հանրաքվեն իրականացվելու է միջազգային ստանդարտներին համապատասխան. Գունար Վիգանդ