Հայ հեղինակների ստեղծագործությունները կհնչեն «Մոսկովյան աշուն» փառատոնի շրջանակներում
Մշակույթ
09:45 04/11/2015

Հայ հեղինակների ստեղծագործությունները կհնչեն «Մոսկովյան աշուն» փառատոնի շրջանակներում

Մոսկվայում  անցկացվող հեղինակավոր «Մոսկովյան աշուն» փառատոնի շրջանակներում այսօր կկատարվեն հայ հեղինակների՝ Ժիրայր Շահրիմանյանի և Արման Ղուշյանի ստեղծագործությունները: 37-րդ անգամ իրականացող փառատոնի այս համերգի ընթացքում կհնչեն երգեհոնային ստեղծագործություններ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի Կոմպոզիտորների միությունից: 

Կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանի ստեղծագործություններից կհնչի «4 բագատել երգեհոնի համար», իսկ Արման Ղուշյանի ստեղծագործություններից՝ «Patchworks»-ը: Երկու հայ հեղինակների ստեղծագործությունները կհնչեն միջազգային մրցույթների դափնեկիր Կոնստանտին Վոլոստնովի կատարմամբ:

Նույն երեկոյի ընթացքում կկատարվեն նաև ԱՄՆ-ից և ՌԴ-ից թվով 9 կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգը կեզրափակվի Վիլյամ Բոլկոմի ստեղծագործության կատարմամբ:

Placeholder
Հայ հեղինակների ստեղծագործությունները կհնչեն «Մոսկովյան աշուն» փառատոնի շրջանակներում