ԵԱՀԿ-ն շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու
Օրվա մամուլ
10:24 04/11/2015

ԵԱՀԿ-ն շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նոյեմբերի 5-­ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) ու Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ
առաքելության անդամների անվտանգությունը:

Placeholder
ԵԱՀԿ-ն շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու