Հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
09:51 04/11/2015

Հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են. ԼՂՀ ՊՆ

Նոյեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 ու 82 միլիմետրանոց ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

 

Placeholder
Հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են. ԼՂՀ ՊՆ