Վարչապետ. Կառավարության նպատակը Հայաստանում երկարաժամկետ կայուն և անվտանգ էներգետիկ համակարգ ձևավորելն է
Քաղաքական
14:11 04/11/2015

Վարչապետ. Կառավարության նպատակը Հայաստանում երկարաժամկետ կայուն և անվտանգ էներգետիկ համակարգ ձևավորելն է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների և երկարաժամկետ զարգացման վերաբերյալ քննարկումները: Մասնավորապես, քննարկվել են էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները` մշակված ոլորտի համալիր ուսումնասիրության արդյունքների հիման վրա:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, արծարծվել են Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Ընդգծելով, որ կառավարության նպատակը Հայաստանում երկարաժամկետ կայուն և անվտանգ էներգետիկ համակարգ ձևավորելն է՝ վարչապետը կարևորել է պատասխանատու գերատեսչությունների համատեղ աշխատանքը և հանձնարարել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը լրամշակել ներկայացված փաստաթուղթը՝ հաշվի առնելով հնչած առաջարկությունները:

Placeholder
Վարչապետ. Կառավարության նպատակը Հայաստանում երկարաժամկետ կայուն և անվտանգ էներգետիկ համակարգ ձևավորելն է