Շարմ Էլ Շեյխի օդանավակայանի ղեկավարը փոխվել է
Աշխարհում
11:20 05/11/2015

Շարմ Էլ Շեյխի օդանավակայանի ղեկավարը փոխվել է

Եգիպտոսի իշխանությունները փոխել են Շարմ Էլ Շեյխի օդանավակայանի ղեկավարին: Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները:  Նշվում է, որ փոփոխությունը պայմանավորված չէ մամուլի այն հրապարակումներով, ըստ որոնց օդանավակայանի անվտանգությունը բավարար մակարդակի վրա չէ:

Աբդել Վահաբ Ալիին օդանավակայանի ղեկավարի պաշտոնում կփոխարինի նրա օգնականը:

Հիշեցնենք, Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ դադարեցնում է դեպի Շարմ Էլ Շեյխ թռիչքները: Իռլանդիան էլ հայտարարել է դեպի այդ քաղաք թռիչքների դադարեցման մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանական Lufthansa, ֆրանսիական Air France, արաբական Emirates, թուրքական Turkish Airlines ավիաընկերությունները հայտարարել էին, որ որոշել են ժամանակավորապես դադարեցնել թռիչքները Եգիպտոսի Սինայի թերակղզու վրայով:

Հոկտեմբերի 31-ին Airbus-321 ռուսական օդանավ, որը Շարմ էլ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ, թռիչքից 23 րոպե անց անհետացել է ռադարների տեսադաշտից: Մի քանի րոպե անց օդանավն ընկել է Սինայի թերակղզում: Օդանավում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Բոլորն էլ մահացել են:

Ավիավթարի վերաբերյալ այլ հրապարակումներ՝

Մեծ Բրիտանիան դադարեցնում է չվերթները Շարմ Էլ Շեյխից
Եգիպտոսում վթարի ենթարկված ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամների ինքնությունը պարզվել է
Թուրքական ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Սինայի թերկղզու վրայով
Կործանված ինքնաթիռի անձնակազամը SOS չի հնչեցրել
Կործանված ինքնաթիռի ուղևորների դիերը տեղափոխվում են Սանկտ Պետերբուրգ՝ փորձաքննության համար
Emirates ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Սինայի թերակղզու վրայով
Lufthansa-ն ու Air France-ը դադարեցնում են թռիչքները Սինայի թերակղզու վրայով
ՌԴ նախագահը հանձնարարել է զոհվածների ընտանիքներին աջակցություն ցուցաբերել
Ավիաընկերություն. Մարդկային գործոնի մեղավորությունը բացառվում է
Մնաս բարով Եգիպտոս. Ուղևորները ճակատագրական թռիչքից առաջ լուսանկարներ են արել
ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է` կործանված օդանավում ՀՀ քաղաքացիներ եղե՞լ են , թե՞ ոչ
Եգիպտոսում ռուս զբոսաշրջիկներով օդանավ է կործանվել
Հրապարակվել է վթարի ենթարկված օդանավի ուղևորների ցուցակը
Փրկարարները կործանված օդանավից մարդկանց ձայներ են լսել

Placeholder
Շարմ Էլ Շեյխի օդանավակայանի ղեկավարը փոխվել է