Իրանցի գեներալ. «Մա՛հ Ամերիկային» կարգախոսը պետք է մշտապես մնա որպես իրանցիների ազգային կարգախոս
Քաղաքական
14:16 05/11/2015

Իրանցի գեներալ. «Մա՛հ Ամերիկային» կարգախոսը պետք է մշտապես մնա որպես իրանցիների ազգային կարգախոս

««Մա՛հ Ամերիկային» կարգախոսը պետք է մշտապես մնա որպես իրանցիների ազգային կարգախոս»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի բանակի ընդհանուր հրամանատար, բրիգադի գեներալ Աթաօլլահ Սալեհին:

Իրանցի բարձրաստիճան զինվորականը, «ՄԻԳ 29» կոծանիչի նմանությամբ նոր կործանիչի արտադրական ծրագրի առաջին փուլի բացման արարողության ժամանակ, անդրադառնալով իրանա-ամերիկյան հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Իրանի հոգևոր առաջնորդի բոլոր ցուցումներում շեշտվում է այն հանգամանքը, որ չպետք է զոհ գնանք ամերիկացիների էքսպանսիոնիստական քաղաքականությանը: «Մա՛հ Ամերիկային» կարգախոսը պետք է մշտապես մնա որպես իրանցիների ազգային կարգախոս»:

Հիշեցնենք, որ նախօրեին մայրաքաղաք Թեհրանում, ինչպես նաև Իրանի մյուս խոշոր քաղաքներում տեղի էին ունեցել բողոքի ցույցեր, որոնց ընթացքում հնչել են «Մա՛հ Ամերիկային», «Մա՛հ Սաուդյան Արաբիային», «Մա՛հ Իսրայելին» բովանդակությամբ կարգախոսներ:

Հավելենք, որ 1979թ. նոյեմբերի 4-ին ԻԻՀ հիմնադիր Էմամ Խոմեյնիի կողմնակիցները գրավեցին Միացյալ Նահանգների դեսպանության շենքը՝ պատանդ վերցնելով դեսպանության 52 աշխատակիցների: 

Placeholder
Իրանցի գեներալ. «Մա՛հ Ամերիկային» կարգախոսը պետք է մշտապես մնա որպես իրանցիների ազգային կարգախոս