Հակառակորդը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ՝ արձակելով 7 արկ. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
10:12 05/11/2015

Հակառակորդը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ՝ արձակելով 7 արկ. ԼՂՀ ՊՆ

Նոյեմբերի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

Բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերի ուղղությամբ կիրառել են 82 միլիմետրանոց ականանետ՝ արձակելով 7 արկ:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:





Placeholder
Հակառակորդը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ՝ արձակելով 7 արկ. ԼՂՀ ՊՆ