«Այո»-ի և «ոչ»-ի ճակատների կողմից կրթական պրոցեսները խանգարող գործողությունները իրավական ընթացք կստանան. Աշոտյան
Քաղաքական
16:43 06/11/2015

«Այո»-ի և «ոչ»-ի ճակատների կողմից կրթական պրոցեսները խանգարող գործողությունները իրավական ընթացք կստանան. Աշոտյան

«Շտաբում իմ աշխատանքը մտավոր է», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կրթության և գիտության նախարար, «Այո»-ի կենտրոնական շտաբի անդամ Արմեն Աշոտյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա, սակայն չմանրամասնեց, թե հատկապես ինչ է անելու շտաբում և հիշեցրեց, որ մի քանի ընտրություններում ինքը նախընտրական շտաբում աշխատելու փորձ ունեցել է:

Հարցին, թե ինչպես է արվելու, որ քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսներ չկիրառվեն, Աշոտյանը վստահեցրեց, որ երկու ճամբարների` «այո»-ի և «ոչ»-ի կողմից կրթական պրոցեսները խանգարող բոլոր գործողությունները համապատասխան իրավական ընթացք կստանան:

Placeholder
«Այո»-ի և «ոչ»-ի ճակատների կողմից կրթական պրոցեսները խանգարող գործողությունները իրավական ընթացք կստանան. Աշոտյան