Ջեյմս Ուորլիք. ԵԽԽՎ-ն պետք է Մինսկի խմբի համանախագահների հետ խորհրդակցեր՝ մինչ զեկույցի ընդունումը
Քաղաքական
16:07 06/11/2015

Ջեյմս Ուորլիք. ԵԽԽՎ-ն պետք է Մինսկի խմբի համանախագահների հետ խորհրդակցեր՝ մինչ զեկույցի ընդունումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դիտողություն է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ կապված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խնդրահարույց ձևակերպումներով բանաձևի ընդունման հետ: Այս մասին ամերիկացի դիվանագետը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: 

«ԵԽԽՎ-ն և մյուս միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ նախքան Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ զեկույց կամ բանաձև հրապարակելը»,- գրել է Ուորլիքը:

Նախորդիվ՝
Դավիթ Բաբայան. Զեկույցից ադրբեջանական խավիարի, նավթի հոտ է գալիս

Placeholder
Ջեյմս Ուորլիք. ԵԽԽՎ-ն պետք է Մինսկի խմբի համանախագահների հետ խորհրդակցեր՝ մինչ զեկույցի ընդունումը