ՊԲ-ն անհրաժեշտության դեպքում դիմում է պատասխան գործողությունների. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
10:20 06/11/2015

ՊԲ-ն անհրաժեշտության դեպքում դիմում է պատասխան գործողությունների. ԼՂՀ ՊՆ

Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 միլիմետրանոց ականանետից /1 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Այս մասին  հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

 

Placeholder
ՊԲ-ն անհրաժեշտության դեպքում դիմում է պատասխան գործողությունների. ԼՂՀ ՊՆ