ԱՊՀ երկրներից միայն ՀՀ-ում է արձանագրվել գնանկում
Քաղաքական
12:52 09/11/2015

ԱՊՀ երկրներից միայն ՀՀ-ում է արձանագրվել գնանկում

Այս տարվա ինն ամիսներին Հայաստանում արձանագրված երկու տոկոս գնանկման պարագայում ԱՊՀ երկրներում գրանցվել  է գնաճ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառանության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Ըստ ներկայացված տվյալների, ամենաբարձր գնաճն արձանագրվել է Ուկրաինայում՝ 41,4 տոկոս,  ՌԴ-ում՝ 10,4 տոկոս, Բելառուսում՝ 9,2 տոկոս, Ղազախատում՝  2,9 տոկոս:

Եվրամիության երկրներում ընդհանուր առմամբ գնաճն ինն ամսվա կտրվածքով կազմել է 0,2 տոկոս, որոշ երկրներում գնանկման միուտումներ կան, որոշ երկրներում գնաճի՝ ընդհանուր առմամբ՝  0,5 կամ 1 տոկոսի սահմաններում:

Placeholder
ԱՊՀ երկրներից միայն ՀՀ-ում է արձանագրվել գնանկում