Հանգստյան օրերին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց. ՊԲ
Քաղաքական
11:32 09/11/2015

Հանգստյան օրերին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց. ՊԲ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: 

Placeholder
Հանգստյան օրերին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց. ՊԲ