Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արվեստագետ Լևոն Մութաֆյանի դին այսօր հայտնաբերվել է Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկի լոգասենյակում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Փորձագետի կողմից նախնական զննվել է Լևոն Մութաֆյանի դին և բռնության հետքեր չեն հայտնաբերվել», -տեղեկացրեց կոմիտեի ներկայացուցիչը:
Նրա տեղեկացմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ինչի արդյունքում պարզ կդառնան մահվան պատճառները:
Թեմային առնչվող հրապարակում`
Երևանի Կենտրոնում հայտնաբերվել է Լևոն Մութաֆյանի դին