Պուտինը հանձնարարել է Հայաստանի հետ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիր ստորագրել
Քաղաքական
12:26 11/11/2015

Պուտինը հանձնարարել է Հայաստանի հետ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիր ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է համապատասխան մարմիններին Ռուսաստանի և Հայաստանի միջև միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրել: ՌԴ նախագահի համապատասխան հանձնարարության տեքստը չորեքշաբթի հրապարակվել է Իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: 

«Ընդունել ՌԴ կառավարության` Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Միասնական տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրելու առաջարկությունը»,-ասված է հրապարակված փաստաթղթում:

Նախագահի ցուցումով հանձնարարական է տրվել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը ԱԳՆ-ի հետ համատեղ հայկական կողմի հետ անցկացնել բանակցություններ և համաձայնության ձեռքբերումից հետո ՌԴ անունից ստորագրել նշված Համաձայնագիը: 

Placeholder
Պուտինը հանձնարարել է Հայաստանի հետ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիր ստորագրել