Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վանի հայկական պատմական եկեղեցին թուրք զինվորներն օգտագործել են որպես զուգարան
Թուրքիայի Վանի նահանգի Բաշքալե շրջանի Ալբայարաք (պատմ. Աղբակ) թաղամասում գտնվող հայկական Սուրբ Բարդուղիմեիոս վանքը թուրք զինվորների կողմից օգտագործվել է որպես զուգարան:
«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, թուրքական «Dicle» լրատվական գործակալության թղթակից Սելման Քելեշը գործակալության կայքում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է եկեղեցու պատմությանը:
Ըստ Քելեշի` վանքը երկար ժամանակ գտնվել է ռազմական գոտում և ավերվել թուրք զինվորների կողմից: Զինվորները գանձ որոնելու նպատակով ցանկապատել են եղեկեցու շրջակայքը, վնասել պատերի սրբապատկերները:
«13-14րդ դդ. կառուցված վանքը իր վրա կրում է մշակութային ցեղասպանության հետքերը: 4-րդ դարում մահացած Սբ. Բարդուղիմեոսի գերեզմանի վրա կառուցված եկեղեցին մինչև Առաջին աշխարհամարտը գործող եկեղեցի է եղել, սակայն հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանության ժամանակ, հայերի ճակատագրի պես եկեղեցին էլ է ավերվել: Այնուհետև հանրապետության տարիներին, տարիներ շարունակ ռազմական գոտում գտնվող եկեղեցու շրջակայքում զինվորները խրամատներ են փորել իսկ ներսում իրենց բնական կարիքները հոգացել»-ասվում է հոդվածում:
Հեղինակի հավաստմամբ` պատմական հուշարձան հանդիսացող վանքը ներկայումս էլ գտնվում է ավերված և բարձիթողի վիճակում: Հուշարձանի պահպանության ու վերականգնման համար որևէ աշխատանք չի նախատեսվում: